00:00:00

Արայիկ Հարությունյանի զրպարտության հետևանքով «Այբ»-ը զգալի վնասներ է կրել. Չալաբյան

21:27, 13 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, անդրադարձել է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործի կարճմանը: Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. Ցավոք, այդ գործողությունների արդյունքում հիմնադրամը զգալի բարոյական և նյութական վնասներ է կրել, իսկ մեր երկրի հազարավոր պատանիներ մի քանի տարով զրկվել են «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրով սովորելու հնարավորությունից։ Հուսով եմ, որ հիմա, երբ արդարությունը սկսում է վերականգնվել, ծրագիրը հասու կդառնա մեր բոլոր երեխաներին (մեր ավագ դուստրը այդ ծրագրով Այբ ավագ դպրոցում սովորելու հազվագյուտ հնարավորություն է ունեցել), և ապագայում այլևս երբեք նորաթուխ «քաղաքական գործիչները» չեն փորձի ինքնակայանալ առաջատար կրթական հաստատություններին վնաս տալու վրա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր