00:00:00

Աբովյանում քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում «ՔՊ»-ի ճնշումների ահազանգերի վերաբերյալ ստուգողական գործողություններ կիրականացվեն

00:11, 10 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Աբովյան խոշորացված համայնքի քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում «ՔՊ»-ականների կողմից միջամտելու, սադրանքներ իրականացնելու և Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ հանգամանքները քննության առարկա կդարձվեն։ Հիշեցնենք, որ Աբովյան համայնքում ՏԻՄ ընտրություններում պարտություն կրելուց հետո «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պահանջով մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է եղել, սակայն ավելացել են ոչ թե «ՔՊ»-ի, այլ՝ «Բարագավաճ Հայաստան» կուսակցության ձայները։ Ընդ որում՝ նույնիսկ վերահաշվարկի գործընթացում իշխող ուժի կողմից միջամտության դեպքեր են արձանագրվել։ Մասնավորապես, Աբովյան համայնքի ԲՀԿ-ական թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանի նախընտրական շտաբը հայտնել է, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին, միջադեպ է արձանագրվել Աբովյան խոշորացված համայնքի քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում, երբ ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետը մի քանի անդամների հետ ներխուժել են վերահաշվարկի վայր և դիմել սադրանքի՝ հնչեցնելով սպառնալիքներ Տարածքային ընտրական հանձնաժողովի հասցեին, փորձելով ճնշումներ գործադրել վերջիններիս նկատմամբ։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հետ, որտեղից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը՝ ստուգողական գործողություններ իրականացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր