00:00:00

Հիմա մարդիկ բահերը վերցրել, գնում են ապօրինի շինություն անեն. Մոռացա՞ք Աջափնյակի կեսը մի գիշերում ոնց խանութ սարքեցին. Փաշինյան

16:22, 09 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

2021թ.-ին ամբողջ հանրապետության տարածքում օդային լուսանկարահանումներ են իրականացվել։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Նշենք, որ կադաստրի կոմիտեն Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումներն է իրականացնում և բոլոր շինությունների մասին տեղեկություններ մշակում։ «Օդային լուսանկարների վրա առկա են մինչև 2021թ.-ի հունվարի 1-ը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները, իսկ 2021-ին կառուցված ինքնակամ շինությունները պետք է ներկայացվեն հատուկ հաշվառման, որով փակելու ենք ՀՀ-ում ինքնակամ շինությունների առկայությունը։ Օդային լուսանկարները մեզ մոտ պատրաստ կլինեն մոտ 1-2 ամիս հետո»,-նշեց Սուրեն Թովմասյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե մինչև ե՞րբ կառուցված ինքնակամ շինություններին են օրինականացման հնարավորություն տալիս, որին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մանրամասնեց՝ օրինականացման հնարավորություն են տալու այն ինքնակամ շինություններին, որոնք կառուցվել են մինչև այս օրենքի ուժի մեջ մտնելը, որից հետո ինքնակամ շինությունները չեն օրինականացվի։ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ ամեն անգամ խնդիրն ուզում են փակել, բայց էլի ճանապարհ են թողնում։ «Հիմա արդեն որոշ տեղերում որոշ մարդիկ բահերը վերցրել ու գնում են..Մոռացել ե՞ք, որ մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսը խանութ էին սարքել, հետո ինձնից ինչքան ջանք պահանջվեց, որ ուժային ձևով բան անենք։ Այդպես չի լինի։ Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ինչ-որ հետին թիվ ֆիքսենք, որ մարդկանց մոտիվացիա չտանք։ Ձեր հայտարարությունից հետո մի քիչ էլ լոբբինգ կանեն, օրենքի ընդունումը կձգձգվի, էլ չեմ ասում ՍԴ կդիմեն, մի երեք ամիս էլ այնտեղ կգնա ու Հայաստանի կեսն ապօրինի շինարարություն կլինի։ Դա սխալ մոտեցում է»,-ասաց Նիկոլ Փաշինյան՝ հորդորելով նոր մեխանիզմ մտածել։ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ հիմա իրենց այս քննարկումով մեծ խթան են տալիս, որ բոլորն ապօրինի շինարարություն անեն. «Չի կարելի սենց բան անել։ Մենք հիմա իբր պայքարում ենք ապօրինի շինարարության դեմ, բայց երաշխավորում եմ ձեզ, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում աննախադեպ մեծ ծավալի շինարարություններ կսկսվեն Հայաստանում»,-նշեց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր