00:00:00

Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

23:02, 08 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատներից 10-ի հետ։ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներն այս պահին դադարցրել են բողոքի ակցիան, սպասում են ժամը 19։30-ին նշանակված հանդիպմանը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտից գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ շենքի մոտ, փակել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Ալեն Սիմոնյանի հետ։ Ի դեպ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ևս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր