Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության հերթական 18-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքները։
Ներկայացվել են կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, ինչպես նաեւ այլ օրակարգային հարցեր։