00:00:00

Երեւանի հյուրանոցներում առանց կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող 8 օտարերկրացու են գտել

01:45, 04 դեկտեմբեր 2021 Տեսանյութեր

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը։ Պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հերթական կանխարգելիչ միջոցառումն իրականացվեց։ Ոստիկանությունից  հայտնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները վարչական շրջանի հյուրանոցներում հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու։ Նրանք ներկայացվել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։ https://www.youtube.com/watch?v=V8Bt9qsTTDI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր