00:00:00

ՔՊ-ն որոշել է Արման Թաթոյանին փոխարինել Քրիստինե Գրիգորյանով․ ինչ կենսագրություն ունի նա

23:56, 03 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

«Սիրելի՛ հայրենակիցներ,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը»,- տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: Կենսագրությունը
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 27 օգոստոսի, 1981թ․ ք․ Սևան Աշխատանքային գործունեություն 2004- 2009թթ. — ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ 2009 մարտ-հոկտեմբեր — ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան 2009-2011 թթ․ — ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով 2011-2014 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք) 2012-2014 թթ․ — ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով 2014-2015թթ․ — ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ) 2015-2018թթ․ — ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ
2018թ.-2019թթ. — Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր) 2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը – ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր): ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N 345-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ Կրթություն 1998-2002 թթ. — Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, բակալավրի աստիճան 2002-2004թթ. — Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, մագիստրոսի աստիճան 2006-2008թթ․ — Հյուսիսային համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան: Այլ տեղեկություններ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուներին: Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում ֆրանսերեն լեզվի դիպլոմ Անկուսակցական Ամուսնացած չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր