00:00:00

Փաշինյանը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը

23:29, 03 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական, քաղաքական մշակութային գործիչներ, Սիրադեղյանի ընկերները, հարազատները և նրան համակրող քաղաքացիները: Հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին՝ Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում:
Բանասեր, լրագրող, արձակագիր, պետական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։ 1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրողրձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.): 1966-1969 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1988թ. դեկտեմբերից 1989թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ,  1991-1992 թվականներին եղել է ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Ներքին գործերի նախարար, 1997-1998թթ.՝ Երեւանի քաղաքապետ։ 1990-1992 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր ՀՀՇ խմբակցության անդամ։ 1997-1999 թվականներին ԱԺ պատգամավոր «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 1999 թվականի մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ Նա 1999 թվականի փետրվարի 19-ին  որպես մեղադրյալ է ներգրավվում և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Նա հայտնաբերվում և ձերբակալվում է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվում մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն: 1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։ ՀՀ Ազգային ժողովի որոշումից հետո  Վանո Սիրադեղյանն անհետանում է իրավապահների տեսադաշտից և արդեն ավելի քան 20 տարի հետախուզման մեջ էր։ Վանո Սիրադեղյանը զբաղվում էր նաև գրական գործունեությամբ, եղել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր` «Կիրակի», (Երևան, 1983), «Շատ չհամարվի» (Երևան 1993), «Ծանր լույս», «Երկիր։Ցպահանջ», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Գյադաների Ժամանակը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր