00:00:00

Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար

22:49, 30 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

ԲԴԽ-ի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար։ Այս մասին  տեղեկանում ենք  ԲԴԽ-ից։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝ 1. Արմեն Հրանտի Հարությունյանին նշանակել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում` հինգ տարի ժամկետով»,- նշված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր