00:00:00

«Որքան էլ այդ ճանապարհը լավը լինի, այն տված տարածքներին չի փոխարինի, եթե նույնիսկ գորգ էլ փռած լինեն». Բռնակոթի վարչական ղեկավար

21:19, 29 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով հայկական զորքերը Սյունիքի մարզում հետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից, մարզի գրեթե բոլոր գյուղերը հայտնվեցին թշնամու նշանառության տակ, քանի որ բոլոր բարենպաստ դիրքերը զբաղեցրեցին ադրբեջանցիները։   Նոյեմբերի 16-ին, երբ թշնամին Սյունիքի մարզում դիմեց ռազմական ագրեսիայի, մի քանի գյուղերում կրակոցների ձայները լսվել են։ 168.am-ի հետ զրույցում Բռնակոթ բնակավայրի վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ Իշխանասարի հատվածից հրետանու ձայնը գյուղում լսվել է։
«Ըստ հավաստի տեղեկությունների, 44-օրյա պատերազմից հետո մեր գյուղի ուղղությամբ դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, մերոնք որ դիրքերում եղել են, շարունակում են այդ դիրքերում կանգնել։ Մեր գյուղը մի քիչ հեռու է, հողային տարածքներով մենք սահմանակից ենք Նախիջևանին»,- նշեց Անդրանիկ Հարությունյանը։ Հարցին՝ եթե Նախիջևանի հատվածում որևէ շարժ է նկատվում, դա որքանո՞վ է  անդրադառնում գյուղի մթնոլորտի վրա, Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց՝ որևէ անհանգստություն չկա. «Ամեն դեպքում, մեր գյուղում տեղաշարժ չկա, որևէ մեկը նպատակ չունի տեղահանվելու»։ Ինչ վերաբերում է ճանապարհներին, Բռնակոթի վարչական ղեկավարն ասաց, որ նախկինում մարզկենտրոն գնում էին հիմնական ճանապարհով՝ Գորիս-Կապան-Որոտան-Շուռնուխով, հիմա գնում են Տաթևով։ «Որքան էլ այդ ճանապարհը լավը լինի, այն տված տարածքներին չի փոխարինի, նույնիսկ, եթե գորգ էլ փռած լինեն։ Մենք փոքր մարդ ենք, որ ստեղծված իրավիճակին լուծում տանք, բայց սա ցավալի իրականություն է, որը սյունեցիների համար շատ վատ է»,- եզրափակեց Անդրանիկ Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր