00:00:00

Ադրբեջանն ու Թուրքիան ամեն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման ճանապարհով. Խաչատուրյան

17:09, 29 նոյեմբեր 2021 Տեսանյութեր

Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացման նիստից հետո խորհրդաժողովի օրակարգերը Գորիսում ենք քննարկելու, դրա հիմնական նպատակը Սյունյաց աշխարհի ժողովրդին նեցուկ հայտնելն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը՝ հավելելով, որ Սյունիքը վտանգված է: «Այս պարտվողական եւ անհայրենիք կացության մեջ, որ գտնվում է իշխանությունը, թվում է՝ շատ զիջումների է պատրաստ: ՀՅԴ-ն և իր Հայ դատի կառույցներն ամբողջովին նեցուկ են Սյունյաց աշխարհին և պատրաստ են պաշտպանելու Հայաստանի սահմանները», - ասաց նա։ Կարևորագույն խնդիրները, որ շարունակում են ՀՅԴ-ին մտահոգել՝ սահմանագծման և սահմանազատման խնդիրներն են. «Դրանք երբեք չպետք է լինեն ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրի, որովհետև մենք քաջ գիտենք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման և սահմանազատման ճանապարհով՝ Հայաստանին պարտադրելով Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչում», - նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։ https://www.youtube.com/watch?v=RNS3gXNnDhE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր