00:00:00

Հայկակ Արշամյանի թեկնածությունը հաստատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում

23:44, 27 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

Այսօր՝ նոյեմբերի 27–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը։ Նիստի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանին նվիրաբերված դրամական միջոցների ուսումնասիրությանը, որի վերաբերյալ հնչեցին մի քանի զեկույցներ: Խորհուրդը մանրամասն քննարկեց զեկույցները եւ որոշում կայացրեց հանդես գալ հայտարարությամբ, որը կհրապարակվի մոտ ապագայում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց 2020-21 թթ. Արցախի եւ Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը: Հաստատվեցին 2020թ. ֆինանսական եւ ծրագրային հաշվետվությունները, ինչպես նաեւ հիմնադրամի՝ 2021 թվականի բյուջեն, քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները: Խորհուրդը որոշում կայացրեց երեք տարի ժամկետով հաստատել Հայկակ Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր