00:00:00

Այս մարդը ՀՀ տարածքի հետ վարվում է սեփական բոստանի պես՝ ում ինչքան պետք է, տալիս է. Մենուա Սողոմոնյան

00:16, 27 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

Գաղտնի պահվող փաստաթուղթը չի կարող միայն հանձնաժողով ստեղծելուն վերաբերել: Այս մասին Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ԵՊՀ դասախոս, «5165 շարժում» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ենթադրվող հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ նոր փաստաթղթի բովանդակությանը եւ դրա ենթադրվող վտանգներին: «Վեցերորդ օրն է՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից բացահայտել Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման մասին այդ գաղտնի պահվող փաստաթուղթը, ԱԺ-ից ու ՀՀ նախագահից՝ իրենց սահմանադրաիրավական լիազորությունները գործադրել այդ բովանդակությունը բացահայտելու համար: Փաշինյանն ասել էր, որ դա միայն հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթ է, բայց պարզից էլ պարզ է, որ այն չի կարող միայն դրան վերաբերել, ամիսներ շարունակ պրոցեսը տեւի, եւ արդեն չորրորդ փաստաթուղթը միայն հանձնաժողովի մասին լինի: Պարզից էլ պարզ է, որ փաստաթուղթն այն հանձնաժողովի աշխատանքների հիմքում ընկած քարտեզների, սկզբունքների, կարմիր գծերի մասին է, թե ինչ է պատրաստ զիջելու կամ, գուցե, պատրաստ չէ զիջելու Փաշինյանը, ինչը մինչ այժմ գաղտնի է պահվում: Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը ՀՀ տարածքի հետ վարվում է որպես սեփական բոստանի, մասնավոր սեփականության՝ ում՝ ինչքան պետք է, տալիս է, զիջում է: Ուզում եմ հիշեցնել Սանասարից ու Կովսականից մեր զորքերը բանավոր պայմանավորվածությամբ հետ քաշելու մասին, այն դեպքում, երբ եռակողմ փաստաթղթով զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնել էին: Բայց նա զորքերն այն աստիճան հետ քաշեց, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ թշնամու ձեռքում հայտնվեցին: Պետք է նա դիմադրություն կազմակերպեր, եւ փաստաթղթի երաշխավորին օգնության կանչեր՝ որպես վկա, բայց դա չի արել: Այս մարդը Սահմանադրության հետ խաղալիքի պես է վարվում՝ եթե գրված է, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն Սահմանադրությամբ է լուծվում, իսկ նա առանց սահմանադրաիրավական ընթացակարգերի առատորեն տարածքներ է զիջում ու նվիրում»,- հայտարարեց Սողոմոնյանը: Նախաձեռնող խմբի անդամները կոչ են անում քաղաքացիներին միանալ շարժմանը՝ մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները, մոտեցումների տարբերություններն ու անձնական ճաշակները, որպեսզի հնարավոր լինի պայքարն իր նպատակին հասցնել: «Ազատագրական շարժում»-ը երեք հիմնական պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանությանը.
1. Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, 2. Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, 3. Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային  ամբողջականությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր