00:00:00

Տավուշի սահմանին մահացած հայտնաբերված Սուրեն Ավետիսյանը փետրվարին էր զորակոչվել բանակ (ֆոտո)

03:19, 25 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Սուրեն Ավետիսյանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարին: Նա ծառայում էր Տավուշի մարզում, դեպքը տեղի է ունեցել Կոթի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, որտեղ նա իրականացնում էր հերթապահություն: Սուրենի մտերիմներն առայժմ չգիտեն, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է մահացել Սուրենը: Նրա ընկերներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Սուրենն ընտանիքի հետ խոսել էր նախօրեին, ոչնչից չի բողոքել: Նրա խոսքով՝ Սուրենը կոնֆլիկտային անձնավորություն չէր: Սուրեն Ավետիսյանը Երեւանից էր, ուներ իրենից փոքր քույր եւ եղբայր: Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիարեւելյան հատվածում տեղակայված հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինածառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի դին՝ գլխի հրազենային վիրավորումով: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: Հաղորդագրությունից, սակայն, պարզ չէ՝ հակառակորդի կրակոցից է մահացել Սուրենը, թե՝ ոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր