00:00:00

Ուղիղ միացում՝ Հրապարակից

21:51, 22 նոյեմբեր 2021 Տեսանյութեր

Օրեր առաջ ձևավորված ազատագրական շարժման մասնակիցները հավաք են հրավիրել Հանրապետության հրապարակում: «Նպատակն է՝ կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»,- նշված է ավելի վաղ տարածած հաղորդագրության տեքստում:
Նշենք, որ ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի տարածքում:
https://www.youtube.com/watch?v=shmBFiMLS94

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր