00:00:00

Երասխահուն գյուղում 13-ամյա աղջիկ էին փախցրել. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

19:55, 22 նոյեմբեր 2021 Տեսանյութեր

Նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ էին առևանգել։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից. աղջկա մայրը 1-02 էր զանգել։ Երասխահուն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։ Քրեական հետախույզները պարզեցին նաև, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ։ Ոստիկանները նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամները հաղորդում էին տվել, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։ Օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվեց և աղջկա հետ, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը Երասխահուն գյուղից բերման ենթարկվեցին նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել: https://www.youtube.com/watch?v=qLNJ1zI1Zkk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր