00:00:00

Արցախի տնտեսության զարգացման կարևոր երաշխիքներից մեկը պետք է դառնա Շուշիի տեխնոլոգիական համալսարանը

22:45, 10 մայիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և հանդիպումներ ունեցելուսանողության ու պրոֆեսորադասախոսական­ անձնակազմի հետ:

Ուսանողների հետ հանդիպմանը պետական նախարարը շնորհավորել է նրանց՝ Եռատոնի կապակցությամբ՝ նշելով, որ համալսարանի՝ Շուշիում գործելու հանգամանքըհենց այդ հաղթանակի մեծագույն նվաճումներից մեկն է: Ա. Հարությունյանը վերարժևորել է բերդաքաղաքի ազատագրումը ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտիապաշրջափակման, Մայր Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատման, այնպես էլ ռազմական հետագա հաղթանակների համատեքստում: Նա նաև որոշմանրամասներ ու հետաքրքրական պատմություններ է ներկայացրել Շուշիի ազատագրական մարտերից՝ որպես այդ գործողությունների անմիջական մասնակիցազատամարտիկ:

Այնուհետև Ա. Հարությունյանն անդրադարձել է ուսանողների ստացած կրթության որակին և բուհի նյութատեխնիկական պայմաններին: Նա, մասնավորապես, կարևորել է ապագա մասնագետների համար գործնական պարապմունքների ավելի հաճախակի կազմակերպումը՝ հորդորելով հանդիպմանը ներկա ռեկտոր ՀովհաննեսԹոքմաջյանին ավելի մեծ ուշադրություն դարձնել պրակտիկ կրթությանը:

«Արցախի տնտեսության զարգացման կարևոր երաշխիքներից մեկը պետք է դառնա Շուշիի տեխնոլոգիական համալսարանը: Մենք այդ նպատակով ենք հիմնադրել այսբուհը և մեծ ակնկալիքներ ունենք ձեզանից: Մեզ անհրաժեշտ են նախաձեռնող ու խելացի մասնագետներ, և կառավարությունը պատրաստ է ընդառաջել ու լայնհնարավորություններ առաջարկել այն շրջանավարտներին, որոնք պատրաստ են իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ հայրենի տնտեսության զարգացմանգործում»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում պետնախարարը պատասխանել է նաև ուսանողներին հուզող հարցերին:

Ա. Հարությունյանը նաև առանձին հանդիպում է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ քննարկելով բուհականկրթության առկա հիմնախնդիրները: Պետական նախարարն ընդգծել է, որ բացի համալսարանի ունեցած հնարավորություններից՝ պետք է արդյունավետ օգտագործելնաև մասնավոր ու պետական հատվածի ներուժը՝ բարձրակարգ մասնագետներ թողարկելու համար:

«Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը համալսարանին՝ թե՛ տեխնիկական վերազինման, և թե՛ առաջատար համալսարաններում լավագույնուսանողների վերապատրաստման համար միջոցներ հատկացնելով: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջընթացը մեծապես կախված է ձեզնից, և, որպեսբուհի խորհրդի նախագահ, պահանջում եմ, որ ավելի համարձակ ու նորարարական մոտեցումներ ցուցաբերեք ուսանողների հետ տարվող ուսումնամեթոդականաշխատանքում»,- նշել է պետնախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասախոսների կողմից հնչեցված մի շարք հարցեր և առաջարկներ:

-- ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր