Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմների անդամ Շամիլ Անվյարովի Տարպիշևին շնորհվել ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում։
Պատվավոր պրոֆեսորի դիպլոմը Շամիլ Տարպիշևին հանձնել է ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը։ «Մեծ է Շամիլ Անվյարովիչի դերը թենիսի զարգացման գործում՝ խորհրդային, հետխորհրդային երկրներում և ողջ աշխարհում։ Նա այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը Ռուսաստանի դաշնության ազգային և Միջազգային օլիմպիական կոմիտեների ղեկավար կազմում։