00:00:00

Անահիտ Ավանեսյանը Տավուշ և Սյունիք մեկնել է սանավիացիայով․ պետական միջոցներից ծախսվել է շուրջ 2 մլն դրամ

03:39, 03 նոյեմբեր 2021

Հայաստանի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարվա ընթացքում երկու անգամ պետության հաշվին ուղղաթիռով մեկնել է հանրապետության մարզեր։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ ըստ նույն այդ տեղեկությունների սանավիացիայի ծառայություններից մեկ անգամ նախարարն օգտվել է Տավուշի մարզ, մեկ անգամ էլ՝ Սյունիքի  մարզ մեկնելու համար։ Ուղղաթիռի մեկ ժամվա արժեքը կազմում է մոտ 700 հազար դրամ։ Այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է շուրջ երկու մլն դրամ։ Թե որն է եղել այցերի հրատապությունը, որը «ստիպել» է Ավանեսյանին ծառայողական մեքենայի փոխարեն օգտվել ուղղաթիռի ծառայությունից հայտնի չէ, հատկապես, որ նույն այդ մարզեր ըստ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունների որեւէ հրատապ իրադարձություն տեղի չի ունեցել։ Օրինակ ըստ նախարարության հաղորդագրության 2021 թվականի մայիսի 7-ին Անահիտ Ավանեսյանը, ով նախարարի պաշտոնակատարն էր այցելել է Տավուշի մարզ, որտեղ քննարկել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև «Տավուշ» բժշկական կենտրոնում («Իռվինգ» ՍՊԸ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ: Իսկ ահա Սյունիքի մարզ Անահիտ Ավանեսյանը այցելել է տեղակալների հետ, հանդիպել մարզի ղեկավարության հետ, ապա եղել Կապանի և Գորիսի ԲԿ-ներում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ դարձյալ նշված չէ, որեւէ կարևոր իրադարձություն, որը կարող էր դառնալ պատճառ, որ պետական բյուջեից գումար հատկացվի սանավիացիայով մարզ գնալու համար։ Հնարավոր է նախարարի՝ ուղղաթիռով «վոյաժներն» այսքանով չեն սահմանափակվում։ Ամեն դեպքում Irakanum.am-ը գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն։ Մենք խնդրել ենք տրամադրել տեղեկություն այն մասին, թե ընթացիկ տարվա ընթացքում քանի անգամ է նախարարն օգտվել «սանավիացիայի» ծառայություններից, որ ուղղությամբ է մեկնել, և որքան գումար է ծախսվել։ Գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես կներկայացնենք։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր