00:00:00

Կառավարությունում տեղյակ չեն՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած ՝ հեռախոսազրույցի մասին

22:59, 02 նոյեմբեր 2021 Հասարակություն

Կառավարությունում տեղյակ չեն՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հեռախոսազրույց ունեցել է Ադրբեջանի նախագահի հետ: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել է խոսակցություն, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում «3+3» ձևաչափ ստեղծելու հարցը: Այս առիթով «Փաստինֆո»-ն մեկնաբանություն խնդրեց վարչապետի աշխատակազմից, ինչին ի պատասխան , Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը ասաց. «Թուրքիայի նախագահի հայտարարությունը չեմ մեկնաբանում, ես նման տեղեկություն չունեմ»: Հստակեցնող հարցին՝ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցել է Ադրբեջանի նախագահի հետ, Արմեն Խաչատրյանը կրկին պնդեց, որ նման տեղեկություն չունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր