00:00:00

Մ23 ԱԱ. Հրաչյա Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, Տիգրան Մինասյանը հաղթանակ տարավ

20:16, 02 նոյեմբեր 2021 Սպորտ

Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հրաչյա Պողոսյանը 9:0 հաշվով հաղթել է լեհ մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Տիգրան Մինասյանը (60կգ) գերվստահ հաղթանակով է սկսել պայքարը: Նա 8:0 հաշվով մի քանի վայրկյանում հաղթել է բելառուս մրցակցին։ Հիշեցնենք, որ երեկ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա հաղթել է հունգարացի ըմբիշին: Նշենք, որ նոյեմբերի 2-ին պայքարի մեջ են մտնում 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային հունահռոմեականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր