00:00:00

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի երկու քաղաքացիներից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող ոսկի են առգրավել

00:03, 02 նոյեմբեր 2021 Հասարակություն

Թբիլիսիի օդանավակայանի անցակետում Հայաստանի երկու քաղաքացիների ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Մաքսանենգ ապրանքի քաշը կազմել է 322,5 գրամ, իսկ արժեքը՝ մոտ 37 000 լարի (մոտ 12 000 դոլար), հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։ Հայաստանի քաղաքացիներից մեկը, Վրաստանի մաքսային օրենսգրքի (հոդված 168) համաձայն, տուգանվել է 14 304 լարիի (4400դոլար), իսկ երկրորդի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր