00:00:00

Grand Swiss․ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Լեւոն Արոնյանը կիսեցին միավորը, 4-րդ տուրի արդյունքները

03:45, 31 հոկտեմբեր 2021 Սպորտ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով մրցեց ԱՄՆ-ի մարզական քաղաքացիության համար դիմած Լեւոն Արոնյանի հետ։ 79-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Մանուել Պետրոսյանը սպիտակներով պարտության մատնեց իսպանացի Դավիդ Անտոնին։ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանն ունեն 3-ական միավոր եւ բաժանում են 2-12-րդ տեղերը։ 3 միավոր ունի նաեւ ամերիկահայ Սամուել Սեւյանը։ Նրանք կեսական միավոր են հետ միանձնյա առաջատար, Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայից։ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակել են 2,5-ական միավոր եւ բաժանում են 13-46-րդ տեղերը։ Գաբրիել Սարգսյանը չորրորդ տուրում սեւերով ոչ ոքի խաղաց գերմանացի Վինսենթ Կեյմերի հետ։ Սերգեյ Մովսեսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը պարտություն կրեցին եւ ունեն 1,5-ական միավոր։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը եւս պարտվեց չորրորդ տուրում։ Նա վաստակել է 1 միավոր։ Մրցաշարը բաղկացած է 11 տուրից։ Առաջին երկու տեղ գրավածները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր