00:00:00

Նախարար. Կառավարության գործունեության շնորհիվ հաջողվեց արագ վերականգնել Հայաստանի տնտեսությունը

23:49, 29 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Անցյալ տարվա ճգնաժամից հետո Կառավարության գործունեության շնորհիվ հաջողվեց արագ վերականգնել տնտեսությունը, եւ այժմ մենք փորձում ենք արագ զարգանալ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Digitec Summit 2021 համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։ Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի կորոնավիրուսի հետ կապված, ըստ նրա, աննախադեպ է մարդկության պատմության մեջ. պետությունները սառեցրեցին տնտեսական հարաբերությունները, թեեւ նույնիսկ պատերազմի ժամանակ երկրի տնտեսությունը կանգ չի առնում։ «Կորոնավիրուսը հերթական մարտահրավերը դարձավ Հայաստանի համար: Մենք դժվար ժամանակներ ենք ապրում, բայց այսպիսի իրադարձություններն օգնում են գտնել ինքներս մեզ։ Հայաստանը կարեւոր տեղ է հատկացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտին. Նման միջոցառումները հենց դրան են ուղղված՝ խթանելու այս ոլորտի զարգացումը։ Այստեղ պետությունը հասկանում է իր ամենակարեւոր դերը՝ ենթակառուցվածքների ստեղծումը։ Մենք փորձում ենք լուծել այս խնդիրները, եւ ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի զարգացումը պայմանավորված լինի մասնավոր հատվածի զարգացմամբ։ Վերջին տարիներին Հայաստանին հաջողվել է զարգացնել ՏՏ ոլորտը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ուղղություններից մեկը։ Այժմ մենք ցանկանում ենք անել հաջորդ քայլը, որն ուղղված է ամբողջ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Մենք այլ ճանապարհ չունենք, մենք ռեսուրսային երկիր չենք։ Մեր ռեսուրսները մարդիկ են։ Պետք է դա օգտագործել»,- ասաց նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր