00:00:00

Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհին որոշել է գարնանը վերսկսել իր սիրելի զբաղմունքը

15:36, 29 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը որոշել է կրկին ձիավարության վերադառնալ գարնանը, թեև ստիպված է իր սիրած ժամանցը թողնել ձմռան ամիսներին: Ինչպես հայտնում է The Sun-ը, Նորին մեծությունը երկու ամիս առաջ հարկադրված է եղել ժամանակավորապես հրաժարվել ձիավարությունից վատ ինքնազգացողության և «անհանգստության» պատճառով: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 95-ամյա միապետը չորեքշաբթի գիշերն անցկացրել է հիվանդանոցում, այնուհետև վերադարձել Վինձորի ամրոց: Թագուհին նաև որոշել է չմասնակցել եկող շաբաթ Գլազգոյում կայանալիք կլիմայի հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր