00:00:00

Իրանցի գործարարները դրվատանքի խոսքեր են հնչեցրել Արտաշես Թումանյանի և դեսպանության հասցեին

15:56, 28 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հոկտեմբերի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում  ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի է ունեցել հրաժեշտի միջոցառում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր են հնչել  ՀՀ դեսպան Ա.Թումանյանի և դեսպանության հասցեին։ Ելույթներով հանդես են եկել Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ  Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի առևտրի պալատի գլխավոր տնօրեն Բահման Էշխին, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը։ Մ.Խանսարին պալատի նախագահության անունից շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես Թումանյանին։ Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն է հայտնել Թեհրանի առևտրի պալատի նախագահին և անդամներին՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր