00:00:00

«Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի. «Ժողովուրդ»

14:59, 28 հոկտեմբեր 2021 Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Ըստ այդմ, մինչու հունվարի մեկը պետք է ապահովվի պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, եւ պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հրազդան» ՔԿՀ-ն խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսակյունից, որ, հարեւան՝ բնակելի շենքերի հետ համեմատությամբ, ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: Նաեւ երկու հիմնարկներն էլ ցածր համալրվածություն ունեն, սակայն պետական բյուջեից մեծ գումարներ են փոխանցվում այդ հիմնարկների պահպանման համար: Այս քայլն արվում է օպտիմալացման շրջանակներում: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 28.10.21թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր