00:00:00

«Փաստ». Պատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր

13:07, 28 հոկտեմբեր 2021 Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին սոցցանցային հարթակներում տարածվում են կասկածելի ծագմամբ տեղեկություններ, թե հնարավոր է՝ առաջիկայում պատվաստումները դառնան վճարովի: Նման տեղեկությունները չափազանց արագ են տարածվել և խուճապ են առաջացրել հանրության շրջանում: «Փաստ» թերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է հավանական նման քայլը: «Պատվաստումները շարունակվում են անվճար տրամադրվել ՀՀ քաղաքացիներին, այդ առումով մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել»,ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը: Միևնույն ժամանակ Խաչատրյանը նաև հաստատեց, որ քննարկվում է առաջիկայում որոշ խստացումներ սահմանելու հարցը: «Մշակվում է, այսպես ասած, «փաթեթ» հանրային վայրեր այցելությունների համար, որտեղ մեծ թվով մարդիկ են ներկա լինում՝ ռեստորաններ, համերգներ և այլն, մասնավորապես՝ մուտքը թույլատրել բացառապես ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստման QR կոդով: Քննարկվում է նաև ՊՇՌ թեստերի հանձնման հաճախականության հարցը՝ 14 օրվա փոխարեն 10 օր կամ մեկ շաբաթ դարձնելու առումով»,- հայտնեց ԱՆ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ ներկայումս քննարկման ընթացքում է նաև դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսով հիվանդացած, բայց չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր