00:00:00

ՔՊ-ն հրաժարվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնից․ Հովհաննես Հարությունյանը հրաժարվում է մանդատից

19:15, 27 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Շիրակի գործող մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԸԸՀ։ Հովհաննես Հարությունյանին ցուցակում հաջորդում է ԱՐման Բաղդասարյանը՝ խոսքը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբոր մասին է։ Մենք տեղեկացանք, որ բացի ՔՊ-ի թեկնածուից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել նաեւ «Բալասանյան» դաշինքից Մեխակ Ղազարյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը։ Սա նշանակում է, որ անգամ «Բալասանյան» դաշինքի հետ հնարավոր կոալիցիա կազմելու դեպքում Հովհաննես Հարությունյանը քաղաքապետ դառնալ չի կարող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր