00:00:00

Ստեփանակերտում փողոց է փակվելու

19:22, 27 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների պողոտայի հատվածներից մեկում՝ այս մասին տեղեկացնում է Ացախի ոստիկանությունը։ ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ ս․թ․ հոկտեմբերի 29-ին ժամը 9։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ-Արզանյան խաչմերուկից մինչև Ազատամարտիկների պողոտայից դեպի Դավիթ Բեկ փողոց տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։ Նշված հասցեներում «Արցախգազ» ՓԲ ընկերությունը կիրականացնի պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր