00:00:00

Թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով

18:59, 27 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Թուրքական հարվածային անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակի ապակայունացմանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասուլիսի ժամանակ: «Մենք իսկապես լավ և հատուկ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, սակայն տվյալ դեպքում, ցավոք սրտի, հաստատվում են մեր մտավախություններն այն մասին, որ նման տեսակի սպառազինման մատակարարումներն ուկրաինացի զինվորականներին կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը շփման գծում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: «Տեսնում ենք, որ հենց նման սպառազինումը հայտնվում է զինվորականների ձեռքում, դրանք կարող են կիրառվել Ուկրաինայի այդ շրջանում, և դա միայն հանգեցնում է ապակայունացման»,- հավելել է Պեսկովը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ առաջին անգամ Դոնբասում կիրառել են թուրքական Bayraktar հարվածային ԱԹՍ-երը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր