Ես գիտեմ, որ «հոկտեմբերի 27»-ի գործից առանձնացված մաս կա. ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել իմ անձնական կարծիքը, բայց կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները, հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես գիտեր, որ 25 տարի շարունակ Հայաստանում ընտրությունները կեղծվում են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ի բակոըմ «Հոկտեմբերի 227»-ի ոճրագործության զոհերին նվիրված հուշարձջանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ, որ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաեւ իրավական առումով: ինչ վերաբերում է պատժվել-չպատժվելուն, ես պաշտոնյա եմ եւ իրավունք չունեմ որեւէ հայտարարություն անել, որն իր մեջ կարող է մեղադրանք ապարունակել եւ հետագայում ազդել իրավական պրոցեսների վրա: Այդ առումով ես կաղապարված եմ, իսկ քաղաքական առումով արդեն ասացի, որ բնական է, որ իրական կատարողները պատժված են, գտնվում են բանտում, եւ մենք այսօր խնդիր ունենք հասկանալ պատճառները, դրդողներին, այն մարդկանց, որոնք միգուցե քաղաքական կամ միգուցե ոչ քաղաքական շահ է ունեցել: Այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի, եւ ես չեմ կարծում, որ հիմա իրվասու եմ դրա մասին խոսելու»,-սաց Սիմոնյանը: