00:00:00

Արցախի օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակը տեղափոխվել է այլ հասցե

14:41, 27 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած հարգելի արցախցիներ, տեղեկացնում ենք, որ Արցախի կառավարության Օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակն այսուհետ գործում է Օպերատիվ շտաբի ներկայիս՝ Աբովյան 9 հասցեում։ Շտաբից  հայտնում են, որ կորցրած փաստաթղթերի վերականգնման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության որոշման, որդեգրման ակտերի գրանցման, ինչպես նաև արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման (պահպանված արխիվների առկայության դեպքում) և իրավական հիմք պահանջող բոլոր հարցերի լուծման և դրանց շուրջ տեղեկատվության տրամադրման համար կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր