00:00:00

ԻՊ-ն 6-12 ամսից կարող է հարձակումներ սկսել Աֆղանստանից դուրս. ԱՄՆ հետախուզություն

03:48, 27 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ ԻԳԻԼ-ը պլանավորում է հարձակումներ իրականացնել Աֆղանստանից դուրս եւ կարող է դա անել «մոտ 6 կամ 12 ամսից», - հայտարարել է պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը, հաղորդել է Axios-ը: Ամերիկյան զորքերի դուրսբերումը եւ թալիբների կողմից Աֆղանստանի հետագա գրավումը մտավախություն առաջացրեցին, որ ահաբեկչական խմբավորումները կարող են նոր վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար: Թեեւ ԻՊ-ն ավելի շատ կարճաժամկետ արտաքին սպառնալիք է ներկայացնում, Ալ-Քաիդան կարող է վերականգնել Աֆղանստանից դուրս հարձակումներ իրականացնելու իր կարողությունը «մեկ կամ երկու տարվա ընթացքում», - ասել է Քալը: Նրա խոսքով՝ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ թալիբները եւ ԻԳԻԼ-ը «մահացու թշնամիներ» են։ Սակայն թալիբները բացառել են ԻԳԻԼ-ի դեմ հակաահաբեկչական գործողություններում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր