00:00:00

Փակվում է Պետական Երաժշտական Կամերային թատրոնը

02:29, 27 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Պետական Կամերային երաժշտական թատրոնը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հանդիսատես, Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու: Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և ,ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը: Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր... և այսօր մենք փակվում ենք: ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին: Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ: Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում: Մենք Ձեզ շատ սիրում ենք։ Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր