00:00:00

Ախալքալաքում ևս երկու նախակրթարան է փակվել․ Jnews

02:19, 27 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հոկտեմբերի 25-ից քաղաքի երկրորդ և երրորդ նախակրթարանները կորոնավարակի պատճառով 12 օրով փակվել են: Ախալքալաքում մանկապարտեզների աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 4-ից, սակայն մասնավոր կարգով փակվում են առանձին մանկապարտեզներ, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվում: Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով՝ երեկվանից փակվել են երկրորդ և երրորդ մանկապարտեզները, կան նաև մանկապարտեզներ, որոնք պետք է բացվեին, սակայն կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման պատճառով նորից փակ են մնում: Դրանցից են Սուլդա և Վաչիան գյուղերի նախակրթարաններըը, իսկ Խուլգումոյի նախակրթարանը դեռ փակ է մնում, քանի որ կարանտինային ժամկետը դեռ չի ավարտվել: Ախալքալաքի շրջանի մնացած մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր