00:00:00

Վրաստանի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 9 մարդու՝ COVID-ի անձնագրեր կեղծելու համար

01:49, 27 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Վրաստանի ֆինանսների նախարարությունը մեղադրանք է առաջադրել ինը անձի՝ կորոնավիրուսի պատվաստումը հաստատող կեղծ անձնագրերի և թեստի բացասական արդյունքների պատրաստման և օգտագործման համար։ Ինչպես հայտնում է oc-media.org-ը, նախարարության քննչական բաժնի տվյալներով՝ նրանք հայտնաբերել են անձնագրերի կեղծման երկու դեպք՝ Թբիլիսիում և Իմերեթիում։ Ներկայում մեկ մարդ ձերբակալվել է Թբիլիսիում 140 եվրոյով երկու կեղծված COVID-19 անձնագրերի համար։ Նախարարությունից հայտնել են, որ անձնագրերն օգտագործվել են արտերկիր մեկնելիս պարտադիր կարանտինից խուսափելու համար։ Նախարարությունից հայտնել են, որ առգրավել են կեղծ փաստաթղթերը, դրոշմակնիքները և կեղծված COVID-19 անձնագրերը, որոնք նախատեսված են եղել ուրիշներին վաճառելու համար, ինչպես նաև դրանք արտադրելու համար օգտագործվող համակարգչային սարքավորումներ։ Բացի այդ, Իմերեթում հայտնաբերել է ութ հոգի, որոնք «պետական սահմանը հատելիս կորոնավիրուսի հսկողության կանոնները շրջանցելու համար գնել և օգտագործել են բժշկական հաստատությունների անունից տրված կորոնավիրուսային ՊՇՌ լաբորատոր թեստի բացասական արդյունքներ ներկայացնող կեղծ փաստաթղթեր»։ Նրանց հայտարարության համաձայն՝ մեղադրվողներին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։ Վրաստանում մինչ այժմ ամբողջությամբ պատվաստվել է բնակչության միայն 32%-ը, մինչդեռ տեղական առողջապահական իշխանությունները նախազգուշացրել են, որ երկիրը թևակոխել է համավարակի հինգերորդ ալիք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր