00:00:00

Ամանորի 7 օրը հանգցնում է տնտեսությունը. Քերոբյան

17:19, 26 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ամանորյա տոների ոչ աշխատանքային 7 օրը հանգցնում է տնտեսությունը։ ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցը։ Նախարարի կարծիքով իրենք ներկայացրել են պատշաճ հիմնավորումներ, պարզապես իր ելույթում հարկ համարեց ավելի շատ շեշտադրություն անել օրինագծի քաղաքակրթական և փիլիսոփայական կողմին, այլ ոչ թե թվային։ «Մենք լուրջ պլան ունենք, թե ինչպես ենք բարձրացնելու աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում, որովհետև դա միակ ճանապարհն է, որ մարդիկ սկսեն ավելի լավ ապրեն։ Մեր աշխատանքը չի սահմանափակվում միայն այս օրենքի նախագծով, բայց այն շատ կարևոր է աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն ընդգծելու տեսանկյունից»,-ասաց Վահան Քերոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր