00:00:00

ԱԺ հերթական նիստերի օրակարգում 18 հարց է. այդ թվում մի քանի քննիչ հանձնաժողովների ձեւավորման հարցը (ուղիղ)

14:19, 26 հոկտեմբեր 2021 Տեսանյութեր

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 26-ին իր հերթական նիստերն է գումարել: Այս քառօրյայի օրակարգում ընդգրված է 18 հարց: Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. -              Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն, -              «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին, -              «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին, -              Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին, -              «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, -              «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, -              «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, -              «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր: https://www.youtube.com/watch?v=JwBwg8be5q4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր