00:00:00

Ջերմոցային գազերի կոնցենտրացիաները հասել են նոր ռեկորդային մակարդակի. ՀՕԿ

03:09, 26 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Անցյալ տարի ջերմոցային գազերի կոնցենտրացիաները հասել են նոր ռեկորդային  մակարդակի եւ աճել են ավելի արագ տեմպերով, քան վերջին տասնամյակում գրանցված միջին տարեկան տեմպը՝ չնայած համավարակի հետ կապված կարանտինի ժամանակ գրանցված անկմանը: Այս մասին հայտարարել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (WMO), հայտնել է AP-ն։ Մթնոլորտում ջերմություն պարունակող գազերի մասին իր տարեկան զեկույցում WMO-ն նաեւ մատնանշել է նոր տագնապալի նշաններ՝ Ամազոնի տրոպիկական անտառների որոշ մասեր այլեւս նախկինի պես չեն կլանում ածխաթթու գազը: Զեկույցի համաձայն՝ ածխաթթու գազի, մեթանի եւ ազոտի օքսիդի կոնցենտրացիաները բարձր էին նախաարդյունաբերական դարաշրջանում մինչեւ 1750 թվականը, երբ մարդկային գործունեությունը «սկսեց խաթարել Երկրի բնական հավասարակշռությունը»: «Ջերմոցային գազերի կոնցենտրացիաների աճի ներկայիս տեմպերի պայմաններում կտեսնենք ջերմաստիճանի բարձրացում մինչեւ այս դարի վերջը, ինչը զգալիորեն գերազանցում է Փարիզի համաձայնագրի նպատակները՝ 1.5-2 աստիճան Ցելսիուսով, նախաարդյունաբերական մակարդակի համեմատ: Մենք խիստ շեղվել ենք ճանապարհից», - ասել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Տաալասը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր