«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ են աջակցել, համագործակցել, միանալ ցանկացած իրական ընդդիմադիր քաղաքական միավորի այն միջացառումներին, որոնք միտված են Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելուն։
Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ևս դուրս են գալու փողոցային պայքարին մասնակցելու, Մամիջանյանը նշեց, որ երրորդ նախագահն իր ողջ գործիքակազմով փորձել ու փորձում է կանգնեցնել աղետը։