00:00:00

Արցախի պետնախարարը հեռավար խորհրդակցություն է անցկացրել «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման վերաբերյալ

23:11, 22 հոկտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, գտնվելով արտասահմանյան գործուղման մեջ, հոկտեմբերի 22-ին անցկացրել է հեռավար խորհրդակցություն` նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժսպասարկման աշխատանքներին: ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության առկա միտումները, հիվանդների առողջական վիճակն ու պատվաստումների վիճակագրությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների շուրջ: Արտակ Բեգլարյանը լիազոր մարմինների ղեկավարներին հանձնարարել է ավելի համակարգված աշխատանքներ իրականացնել՝ ընդգծելով բժշկական պարագաների ապահովվածության, մասնագետների ներգրավման, պատվաստման ու հիվանդության տարածումը կանխարգելող այլ աշխատանքների արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով: Պետական նախարարն ընդգծել է նաև հանրային միջոցառումների և սննդամթերքի անվտանգության ապահովման շուրջ իրականացվող համալիր միջոցառումների նշանակությունը: Արտակ Բեգլարյանը նշել է, որ «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման վերաբերյալ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և հանձնարարել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ցուցաբերել զգոնություն և բարձր պատասխանատվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր