Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքով, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 91 օտարերկրյա քաղաքացու, գրում է jnews.ge-ն:
Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է ՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Պակիստանի, Հորդանանի, Հայաստանի, Թաիլանդի, Տաջիկստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Կոնգոյի, Նիգերիայի, Սուդանի, Ուգանդայի, Ֆիլիպինների, Չինաստանի, Իրաքի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 91 քաղաքացի։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, այս տարի միգրացիայի վարչության աշխատակիցների կողմից երկրից արտաքսվել է ավելի քան 3700 մարդ։