00:00:00

Արսենն այս hրեշավnր համակարգի զnhն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու. Աբրահամյան

10:05, 11 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

«Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի ողբերգական մահը կալանավայրում գործող ռեժիմի ռեպրեսիվ կառավարման համակարգի ծանր հետևանքն է: Անկախ այն հանգամանքից, թե իշխանական դեմքերը կամ դրանց հետ ասոցացվող մամուլը ինչ կամ ինչպիսի անհեթեթություններ կհնչեցնեն, դաժան իրականությունը որևէ կերպ չի փոխվի»,- նշել է Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, Արսեն Գևորգյանը ՏԻՄ ընտրությունների պայքարի մեջ մտավ՝ հստակ գիտակցելով իր, իր ընտանիքի, մերձավորների և քաղաքական թիմի դեմ սպասվող ճնշումների մասին, բայց գնաց, որովհոտև սկզբունքային և արժանապատիվ մարդ էր:

«Իշխող ուժն ու իր մունետիկներն ինչեր ասես որ չարեցին՝ զրպարտությունների, վիրավորանքների արշավից մինչև կալանավորում:

Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու»,- գրել է Աբրահամյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր