00:00:00

Պատճառն անձնական է․ Խամոյանը՝ Դավիթ Սեդրակյանի մանդատից հրաժարվելու մասին

16:09, 22 հոկտեմբեր 2021

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Ագնեսա Խամոյանը։ Հարցին, թե ինչ պատճառով է Սեդրակյանը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել, Խամոյանն ասաց, թե պատճառն անձնական է։ «Պատճառներն անձնական են»,- ասաց Խամոյանը, հավելելով, որ որեւէ քաղաքական տարաձայնություն չկա։ Նշենք, Դավիթ Սեդրակյանը  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։ Դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր