00:00:00

Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է ավազով բարձված «ЗИЛ»-ի մեջ

13:55, 22 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։15-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 33.5 կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչը՝ 30-ամյա Արման Վանյանի վարած «Toyota Camry» և Լոռու մարզի Մրգավետ գյուղի բնակիչը՝ 36-ամյա Արամ Պողոսյանի վարած, ավազով բարձված «ЗИЛ» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «Toyota Camry»-ի ուղևորը՝ 25-ամյա Ռաֆայել Ղուկասյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն Հրազդանի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր