00:00:00

Մի քանի տեղեկություն «Մոդեռնա»-ի ու «Կորոնավակ»-ի մասին

10:39, 21 հոկտեմբեր 2021

Առողջապահության ազգային Ինստիտուտը շարունակում է ներկայացնել պատվաստանյութերի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն։ Եվ այսպես՝ «Մոդեռնա» պատվաստանյութը ցուցված է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար 18 տարեկան և բարձր տարիքի անձանց ակտիվ իմունականխարգելման համար: «Մոդեռնա» պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը 94.1% է: 18-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելիությունից , պատվաստանյութը ապահովում է բարձր արդյունավետություն։ Իսկ չինական «Կորոնավակ» պատվաստանյութը մշակվել է Պեկինում գտնվող «Սինովակ» կենսադեղագործական ընկերության կողմից: «Կորոնավակ»-ը գործում է սպանված վիրուսային մասնիկների` մարմնի իմուն համակարգն այդ վիրուսի հետ ծանոթացնելու և հակամարմիններ ստեղծելու միջոցով: Այն չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է COVID-19-ի դեմ կիրառելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր