00:00:00

Հրդեհ Սարալանջ գյուղում

03:41, 21 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 18։23-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի «Հայփոստի» մասնաճյուղի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ գտնվող օժանդակ շինության (անասնագոմ/հացատուն) տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:04-ին, մարվել՝ 21:14-ին։ Այրվել են փայտե առաստաղն ու տանիքը (մոտ 80 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր