00:00:00

ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարին

16:32, 20 հոկտեմբեր 2021

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորությամբ Հռոմում գտնվող հայկական պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար Մարթա Գրանդեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների առավել սերտ համագործակցությանն առնչվող հարցեր, հատկապես ընդգծվել Հայաստանի եւ Իտալիայի` հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդների հարաբերությունների ամրապնդումը խորհրդարանական այդ կարեւոր հարթակում: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար տիկին Գրանդեին տրամադրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ Թվինինգ ծրագրի հայկական կողմի ղեկավար, փորձագետ  Մարի Մանուկյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ներկայացուցիչներն Իտալիայի խորհրդարանում են գտնվում «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր