00:00:00

ՀԱՊԿ քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երևանում

14:52, 20 հոկտեմբեր 2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը որոշվել է անցկացնել 2022 թվականի գարնանը՝ Հայաստանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր